Logo

Ֆրանսիայի գավաթ. «Մոնակոն» ու «Մարսելը» լքեցին պայքարը

02:44 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մոնակոն» չկարողացավ հաղթահարել Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» արգելքը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Ռեյմսի» ֆուտբոլիստները։

«Ռեյմսի» ֆրանսիացի դարպասապահ Յեհվան Դիուֆը հետ մղեց մոնեգասկների երկու 11-մետրանոց, իսկ հյուրերի սենեգալցի կիսապաշտպան Լամին Կամարան բարձր հարվածեց։

«Մարսելը» նույնպես լքեց պայքարը՝ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով «Լիլին»։ Այս խաղում էլ հիմնական ժամանակում կողմերը փոխանակեցին մեկական գոլ: «Մարսելը» պարտությունից խուսափեց ավելացված 6-րդ րոպեին։

«Լիլի» իտալացի 36-ամյա դարպասապահ Վիտո Մանոնեն երկու սեյվ կատարեց հարվածաշարի ժականակ և իր թիմին 1/8 եզրափակիչի ուղեգիր պարգևեց։

Ֆրանսիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ռեյմս» - «Մոնակո»` 1-1 (11-մետրանոցներով` 3-1) (տեսանյութ)

Սեդրիկ Կիպրե, 45 - Մոհամեդ Սալիսու, 70

«Մարսել» - «Լիլ»` 1-1 (11-մետրանոցներով` 3-4) (տեսանյութ)

Լուիս Էնրիկե, 90+6 - Հակոն Հարալդսոն, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա