Logo

Ֆրանսիայի գավաթ. «Մոնակոն» ու «Նիսը» լքում են պայքարը (տեսանյութ)

23:21 / 07.01.2023• Այլ մրցաշարեր
null

«Լիոնը» և «Մարսելը» նվաճեցին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Մոնակոն» ու «Նիսն» անսպասելիորեն լքեցին պայքարը:

Մրցաշարի 1/32 եզրափակիչում «Մոնակոն» սեփական խաղադաշտում 2-2 հաշվով ավարտեց հանդիպման հիմնական ժամանակը «Ռոդեզի» դեմ խաղում, իսկ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ հաջողությունն ուղեկցեց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին:

Տանտերերի կազմում առաջին խաղակեսում գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվողներ Մանես Ակլիուշն ու Վիսամ Բեն Յեդերը: Հաշիվը երկրորդ խաղակեսում կրճատեց գվինեացի Ջոզեֆ Մենդեշը, իսկ թունիսցի պաշտպան Այմեն Աբդենուրն ի չիք դարձրեց «Մոնակոյի» առավելությունը: 

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի ու ֆրանսիացի կիսապաշտպան Սունգուտու Մանգասայի վրիպումներն օգնեցին «Ռոդեզին» հաղթահարել «Մոնակոյի» արգելքը:

Իսկ ահա «Նիսը» «Շառլ Մասո» ստադիոնում հյուրընկալվեց «Լե Պյուիին» ու պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 3-րդ րոպեին խփեց թունիսցի Մոհամեդ Բեն Ֆրեջը:

Ավելի վաղ 1/16 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել ՊՍԺ-ն:

Ֆրանսիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մոնակո» - «Ռոդեզ»՝ 2-2 (տեսանյութ)

Մանես Ակլիուշ, 23, Վիսամ Բեն Յեդեր, 37 - Ջոզեֆ Մենդեշ, 42, Այմեն Աբդենուր, 80

11-մետրանոցներ՝ 4-5

«Լե Պյուի» - «Նիս»՝ 1-0

Մոհամեդ Բեն Ֆրիջ, 3

«Յեր» - «Մարսել»՝ 0-2 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 45+1, Բամբա Դյենգ, 70

Հեռացում՝ Էրիկ Բայի, 15 («Մարսել»)

«Լիոն» - «Մեց»՝ 2-1 (տեսանյութ)

Բրեդլի Բարկոլյա, 60, Ֆալի Կանդե, 77 (ինքնագոլ) - Աբլի Ժալոու, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ