Logo

Ֆրանսիայի գավաթ. «Լիոնի» սենսացիոն պարտությունը 5-րդ լիգան ներկայացնող ակումբից

23:30 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիոնը» հետխաղյա 11-մետրանոցներով սենսացիոն պարտություն կրեց 5-րդ լիգան ներկայացնող «Բուրգուին Ժալյո» ակումբից։

Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ «Լիոնի» գոլերը խփեցին անվանի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչն ու Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։

11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բուրգուին Ժալյոյի» դարպասապահը հետ մղեց մրցակցի երկու հարված։

«Լիոնը» լքեց պայքարը, իսկ «Բուրգուին Ժալյոն» դուրս եկավ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Ֆրանսիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բուրգուին Ժալյո» - «Լիոն»` 2-2 (11-մետրանոցներով` 4-2) (տեսանյութ)

Մեհդի Մույեցկի, 20, 69 - Նեմանյա Մատիչ, 45, Ժորժ Միկաուտաձե, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա