Հայտնի են Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Եզրափակիչի ուղեգրի համար գործող գավաթակիր ՊՍԺ-ն կմրցի Լիգա 2-ը ներկայացնող «Դյունկերկի» հետ, իսկ Լիգա 2-ի մյուս ներկայացուցիչ «Կանը»՝ «Ռեյմսի» դեմ:
Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 24-ին: