Logo

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս մերժել է ՊՍԺ-ի բողոքը

17:53 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ փարիզյան գրանդը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա:

Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես ՊՍԺ-ն չի կարող խուսափել դատավճռից և ստիպված կլինի Մբապեին վճարել երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները (55 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ 25-ամյա Մբապեն 2018 թվականից էր հանդես գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր թիմից և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա