Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցեց Լյուքսեմբուրգի թիմի հետ և տնային հաղթանակի հասավ 3-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան «Մարսելի» պաշտպան Ժոնաթան Կլաուսը, հարձակվողներ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից Ռանդալ Կոլո Մուանին և Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն:
Բելգիայի հավաքականն էլ տանը մրցեց Չեռնոգորիայի դեմ և առավելության հասավ 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և Լոնդոնի «Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը:
Դե Բրույնեն 100-րդ հանդիպումն անցկացրեց Բելգիայի հավաքականի կազմում։
Ընկերական խաղեր
Ֆրանսիա - Լյուքսեմբուրգ՝ 3-0 (տեսանյութ)
Ռանդալ Կոլո Մուանի, 43, Ժոնաթան Կլաուս, 70, Կիլիան Մբապե, 85
Բելգիա - Չեռնոգորիա՝ 2-0 (տեսանյութ)
Կևին Դե Բրույնե, 44, Լեանդրո Տրոսար, 90+3 (11մ)
Միլոշ Բրնովիչ, 88 (Չեռնոգորիա)