Logo

Ֆրանսիայի 2030թ. ձմեռային Օլիմպիական խաղերի բյուջեն

19:39 / 24.10.2025Ձմեռային մարզաձևեր
Պաշտոնական
null

Ֆրանսիական Ալպերում 2030 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն ներկայացրել է մրցաշարի բյուջեն, հաղորդում է Inside The Games-ը` հղում անելով պաշտոնական հայտարարությանը:

Կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի բյուջեն կկազմի 2.1 միլիարդ եվրո։ Այս գումարի 26%-ը կծածկվի պետական ​​միջոցներով, իսկ մնացածը՝ հեռուստատեսային իրավունքների վաճառքի, հովանավորչական պայմանագրերի, արտոնագրման, հյուրընկալության և տոմսերի վաճառքի մասնավոր եկամուտներից։

Խաղերը կանցկացվեն 2030 թվականի փետրվարի 1-17-ը։

Ֆրանսիան չորրորդ անգամ կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը։ 1924 թվականին խաղերն անցկացվել էին Շամոնի Մոն Բլանում, 1968-ին՝ Գրենոբլում, իսկ 1992-ին՝ Ալբերվիլում։

Հիշեցնենք, որ 2026 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ն Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ