Լիոնի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Պյեր Սաժին պաշտոնանկ անելու մասին:
Ֆրանսիական թիմը չի հաղթել նախորդ 5 խաղերը, այդ թվում՝ 5-րդ դիվիզիոնի «Բուրուգան Ժալեի» դեմ գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղը: Լիգա 1-ում «Լիոնը» 6-րդ տեղում է. 19 խաղում թիմը 30 միավոր է վաստակել: Եվրոպա լիգայի Լիգայի փուլում էլ «Օլիմպիկը» 5-րդն է:
Գերմանական Sky Sport-ի տեղեկություններով՝ «Լիոնը» գլխավորելու հիմնական թեկնածուն Պաուլու Ֆոնսեկան է, որը մոտ է ակումբի հետ պայմանագիր կնքելուն:
Ֆրանսիայի 7-ակի չեմպիոնի ղեկը Սաժը ստանձնել էր 2023-ի նոյեմբերին: Այս ընթացքում թիմը 56 խաղում գրանցել է 33 հաղթանակ, 9 ոչ-ոքի և 14 պարտություն: