Logo

Ֆրանսիական ակումբն Անրիին դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:38 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Tiere Anri

«Բորդոն» դիտարկում է Վլադիմիր Պետկովիչին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու տարբերակը՝ հաղորդում է RMC Sport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Թիերի Անրին է։

Վերջին ակումբը, որը գլխավորել է լեգենդար ֆրանսիացին, եղել է կանադական «Մոնրեալը»: Մասնագետն այս թիմը գլխավորել է 2019 թվականի նոյեմբերին, իսկ անցյալ տարվա փետրվարին թողել է աշխատանքը ընտանեկան պատճառներով։

2018 թվականի հոկտեմբերին ֆրանսիացին եղել է «Մոնակոյի» գլխավոր մարզիչը։ 2019 թվականի հունվարին մի շարք խաղացողների հետ կոնֆլիկտի պատճառով ակումբն Անրիին հեռացրել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ Անրին Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը համալրել է 2021 թվականի մայիսի վերջին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա