Logo

Ֆրանսիացի մրցավարը մահացել է սրտի կաթվածից

19:25 / 16.11.2022Ֆուտբոլ
null

42 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի ֆուտբոլային մրցավար Յոան Ամելը։ Goal.com-ի հաղորդմամբ՝ նա մահացել է մարզման ժամանակ սրտի կաթված ստանալուց հետո:

Ամելի սպասարկած վերջին խաղը եղել է ՊՍԺ - «Օսեր» Ֆրանսիայի առաջնության մրցավեճը (5-0): Այդ հանդիպմանը նա եղել է VAR-ի մրցավար:

Յոան Աամելը Ֆրանսիայի Լիգա 1-ում նորամուտը նշել էր 2016/2017 մրցաշրջանում։ Նա սպասարկել է Լիգա 1-ի 136 խաղ, աշխատել է նաև միջազգային հանդիպումներում։ 

Ֆրանսիական բազմաթիվ ակումբներ ցավակցությունն են հայտնել Յոան Ամելի մահվան կապակցությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա