Logo

Ֆրանկը մեկ օրում բանակցել է «Չելսիի» ու ՄՅՈՒ-ի հետ

15:23 / 17.11.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը, երբ դեռ առաջնորդում էր «Բրենթֆորդը», բացահայտել է, որ 2024թ. մայիսի 24-ին բանակցել է ինչպես «Չելսիի», այնպես էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է TV2 Sport-ը։

«Այդ օրը ես բանակցել եմ աշխարհի 10 ամենախոշոր ակումբներից երկուսի` «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ճիշտ է, պաշտոն չստացա, բայց դա ինչ-որ հսկայական իրադարձություն էր։ Հիշում եմ այդ օրը, քայլում էի Լոնդոնի Բաթերսի զբոսայգով և մտածում. «Թոմաս Ֆրանկը` գրողի տարած Ֆրեդերիկսվերկից։ Մի՞թե սա ինձ հետ է տեղի ունենում»»,- 52-ամյա մասնագետը գրել է իր` «Թոմաս Ֆրանկի` Պրեմիեր լիգայի օրագիրը. Դանիայի ամենահայտնի մարզչի պատմությունը» ինքնակենսագրականում։

Այդ օրը Ֆրանկը Լոնդոնում հանդիպել է նախ` «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի, ապա` ժամեր անց, Mayfair շքեղ հյուրանոցում` «Չելսիի» ղեկավարներից մեկի հետ։

Այդ ժամանակ մանկունիական գրանդը գլխավոր մարզիչ նշանակեց Ռուբեն Ամորիմին, իսկ «Չելսին»` Էնցո Մարեսկային։ Ֆրանկը 2025թ. ամռանը գլխավորեց «Տոտենհեմը»։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ