Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը կկայանա Ֆրանկոֆոնյան խաղերը, որտեղ իրենց ուժերը կչափեն նաև հայ ազատ ոճային ըմբիշները, հաղորդում է Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցավայր կմեկնեն Առաքել Մովսիսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ),
Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ)։



