Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին: Այս մասին սոցցանցերում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիր:
Աշխարհը հավատում է իրական Հայաստանին»,- գրել է Հարությունյանը:


