Logo

Ֆրանկո Կամոցի. «Իտալական որոշ ակումբներ հարցրել են ինձ Էդուարդ Սպերցյանի մասին»

18:28 / 14.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Իտալիա հնարավոր տեղափոխության մասին:

«Էդուարդը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ մեծ ակումբում։ «Միլա՞ն», ինչու ոչ: Իտալական որոշ ակումբներ ինձ հարցրել են նրա մասին»,- իտալացու խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն Իտալիայի չեմպիոնի մարզական տնօրենը հերքել էր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է: Ռուսական ակումբի գլխավոր թիմում Սպերցյանը խաղում է 2021 թվականի հուլիսից: 

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ