Logo

Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին կանցկացվեն Երևանում

00:37 / 09.02.2024Այլ մարզաձևեր
Պաշտոնական
null

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին, հայտնում է Հայաստանի Կառավարության մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանեն 50-ից ավելի երկրների շուրջ 4000 մարզիկներ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերն ընդունելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը: Նախորդ տարվա դեկտեմբերի 15–ին Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում նույնպես քննարկվել էր Հայաստանի ներկայացրած հայտը։

Ֆոտո՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ