Logo

France24. Մբապեն ՊՍԺ-ից խոշոր գումար է պահանջում

22:26 / 17.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին թիմի` ՊՍԺ-ի դեմ հայց է ներկայացրել Փարիզի աշխատանքային դատարան, հաղորդում է France24-ը:

Ֆրանսիայի հավաքականի ավագը փարիզյան ակումբից պահանջում է 240 միլիոն եվրո: Մբապեն կարծում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը 2024 թվականի ամռանը՝ իր հեռանալու ժամանակ, պայմանագրով նախատեսված վճարումներ չի կատարել: Մբապեի փաստաբանները պնդում են, որ ակումբը խաղացողին զգալի գումար է պարտք:

ՊՍԺ-ն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով մասնակի փոխհատուցում Մբապեի` Սաուդյան Արաբիա հնարավոր տրանսֆերի չկայանալու համար: 2023 թվականի ամռանը Ռիադի «Ալ Հիլալը» ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար ՊՍԺ-ին առաջարկել է 300 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել այդ ակումբ: Հաջորդ ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Ռեալին»:

Լա լիգայի և Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ