France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի 30 թեկնածուների անունները։ Ցուցակից բացակայում է Պարտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
2022/23 մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն հետևյալ ֆուտբոլիստները՝
Լիոնել Մեսի, «Ինտեր Մայամի»
Անդրե Օնանա, «Մանչեսթեր Յունայթեդ»
Յոշկո Գվարդիոլ, «Մանչեսթեր Սիթի»
Կարիմ Բենզեմա, «Ալ Իթիհադ»
Ջամալ Մուսիալա, «Բավարիա»
Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ»
Ջուդ Բելինգեմ, «Ռեալ»
Բուկայո Սակա, «Արսենալ»
Ռանդալ Կոլո-Մուանի, ՊՍԺ
Կևին դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի»
Էրլինգ Հոլանդ, «Մանչեսթեր Սիթի»
Բերնարդու Սիլվա, «Մանչեսթեր Սիթի»
Խվիչա Կվարացխելիա, «Նապոլի»
Էմիլիանո Մարտինես, «Ասթոն Վիլա»
Ռուբեն Դիաշ, «Մանչեսթեր Սիթի»
Նիկոլո Բարելա, «Ինտեր»
Յասին Բունու, «Ալ Հիլալ»
Մարտին Էդեգոր, «Արսենալ»
Խուլիան Ալվարես, «Մանչեսթեր Սիթի»
Իլկայ Գյունդողան, «Բարսելոնա»
Կիլիան Մբապե, ՊՍԺ
Վինիսիուս Ժունիոր, «Ռեալ»
Ռոդրի, «Մանչեսթեր Սիթի»
Լաուտարո Մարտինես, «Ինտեր»
Անտուան Գրիզման, «Աթլետիկո»
Ռոբերտ Լևանդովսկի, «Բարսելոնա»
Լուկա Մոդրիչ, «Ռեալ»
Կիմ Մին Ջե «Բավարիա»
Վիկտոր Օսիմհեն, «Նապոլի»
Հարի Քեյն, «Բավարիա»
France Football ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ Մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի Փարիզի «Շատլե» թատրոնում, հայտնում է միջոցառման պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը Կարիմ Բենզեման, որն այս ամռանն է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի խչեմպիոն «Ալ Իթիհադ»։