
տուր
01 Հունվար 1970 - 13:03
- 
Մադրիդի «Ռեալն» առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալին» թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ՝ հաղորդում է France Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը պատրաստ կլինի համալրել «Արքայական ակումբի» կազմը, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի։ Օբամեյանգի չհեռանալուն կարող է նպաստել նոր պայմանագրի առաջարկումն ավելացված աշխատավարձի չափով կամ խոստումը, որ «Արսենալը» բաց կթողնի նրան գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 2021 թվականի ամռանը։
Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Օբամեյանգն «Արսենալի» կազմը համալրել է 2018 թվականի հունվարին Դորտմունդի «Բորուսիայից»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 63,75 մլն եվրո։

