FourFourTwo-ն կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստների տասնյակը, որը գլխավորում է «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը.
1. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», «Չելսի»)
2. Դիդյե Դրոգբա («Չելսի»)
3. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»)
4. Սադիո Մանե («Լիվերպուլ», «Սաութհեմփթոն»)
5. Մայքլ Էսիեն («Չելսի»)
6. Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», «Լեսթեր»)
7. Նվանկվո Կանու («Արսենալ», «Վեսթ Բրոմվիչ», «Պորթսմուտ»)
8. Ջեյ-Ջեյ Օկոչա («Բոլթոն»)
9. Վիլֆրիդ Զահա («Քրիսթալ Փելաս», «Մանչեսթեր Յունայթեդ»)
10. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ», «Չելսի»)
Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրած 251 խաղում դարձել է 153 գոլի և 72 ասիստի հեղինակ, իսկ 2019/20 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն: