FourFourTwo պորտալը կազմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղը զբաղեցրել է անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնը, որը հոկտեմբերի 21-ին կյանքից հեռացել էր 86 տարեկանում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1956-1973թթ։
Լավագույնների թվում տեղ են գտել նաև Ջորջ Բեսթը, Բրայան Ռոբսոնը, Էրիկ Կանտոնան, Դենիս Լոուն, Ուեյն Ռունին, Ռայան Գիգզը, Դանքան Էդվարդսը, Պետեր Շմեյխելը, Պոլ Սքոուլզը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոյ Քինը, Ռիո Ֆերդինանդը, Դևիդ Բեքհեմը, Գարի Նևիլը, Ռոջեր Բերնը, Թոմի Թեյլորը, Դենիս Իրվինը, Բիլ Ֆոուլկսը և Ռուդ վան Նիստելրոյը։