Կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացող և ներկայիս գլխավոր մարզիչ Չավին գլխավորել է բրիտանական FourFourTwo ամսագրի՝ իսպանական ֆուտբոլի պատմության 10 լավագույն խաղացողների անվանացանկը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան զբաղեցրել է երկրորդ տեղը, Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը երրորդն է:
Լավագույն տասնյակը.
- Չավի
- Անդրես Ինիեստա
- Իկեր Կասիլյաս
- Դավիդ Վիլյա
- Սերխիո Ռամոս
- Սերխիո Բուսկետս
- Ռաուլ
- Կառլես Պույոլ
- Ժերար Պիկե
- Խաբի Ալոնսո
Անվանացանկից երեք խաղացող՝ Անդրես Ինիեստան, Սերխիո Ռամոսն ու Սերխիո Բուսկետսը, շարունակում են իրենց մարզական կարիերան։