Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հարի Քեյնը FourFourTwo-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն հարձակվող։
31-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակից և «Բարսելոնայի» ներկայացուցիչ Ռոբերտ Լևանդովսկիից։
Աշխարհի լավագույն հարձակվողները` ըստ FourFourTwo-ի
1. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա),
2. Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ», Շվեդիա),
3. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան),
4. Էռլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա),
5. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա),
6. Վիկտոր Դյոկերեշ («Սպորտինգ Լիսաբոն», Շվեդիա),
7. Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա),
8. Վիկտոր Օսիմհեն («Գալաթասարայ», Նիգերիա),
9. Խուլիան Ալվարես («Աթլետիկո Մադրիդ», Արգենտինա),
10. Օլի Ուոթքինս («Ասթոն Վիլա», Անգլիա)։