Logo

FourFourTwo. Չեմպիոնների լիգան հաղթած լավագույն թիմերի տասնյակը

14:24 / 03.09.2025Ֆուտբոլ
null

FourFourTwo-ն կազմել է Չեմպիոնների լիգան հաղթած լավագույն թիմերի ցանկը:

Բրիտանական պարբերականն առաջնորդվել է մրցաշարի ձևաչափով ու հաշվի է առել կազմի որակը, ճանապարհը դեպի տիտղոս, և թե որքան հիշարժան է եղել այդ մրցաշրջանը:

Ցանկը գլխավորում է 2008/09 մրցաշրջանի «Բարսելոնան», որը Պեպ Գվարդիոլայի օրոք ձևակերպեց թրեբլ: Երկրորդը գործող գավաթակիր ՊՍԺ-ն է, իսկ երրորդը Գվարդիոլայի գլխավորած մեկ այլ թիմ է՝ 2023 թվականի «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես հաղթեց այդ մրցաշրջանի բոլոր խոշոր տիտղոսները:

Լավագույն տասնյակը.

1. «Բարսելոնա» - 2009թ.
2. ՊՍԺ - 2025թ.
3. «Մանչեսթեր Սիթի» - 2023թ.
4. «Մանչեսթեր Յունայթեդ» - 1999թ.
5. «Բավարիա» - 2020թ.
6. «Բարսելոնա» - 2015թ.
7. «Ռեալ Մադրիդ» - 2018թ.
8. «Ռեալ Մադրիդ» - 2017թ.
9. «Բավարիա» - 2013թ.
10. «Այաքս» - 1995թ.

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ