«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը ժամկետից շուտ դարձավ Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն: Հոլանդացին հաղթեց Ճապոնիայի Գրան պրին և կարիերայում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Առաջին տիտղոսը 30-ամյա Ֆերստապենը նվաճել էր նախորդ մրցաշրջանում։
Ճապոնիայի Գրան պրիում երկրորդ արդյունքը ցույց տվեց «Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը, բայց նրան տուգանեցին Սերխիո Պերեսին 5 վայրկյան արգելափակելու համար: Մեքսիկացին ցույց տվեց երրորդ արդյունքը, սակայն Լեկլերի տուգանքի արդյունքում դարձավ երկրորդը: Պերեսը զիջեց Ֆերստապենին 7 միավորով, իսկ Լեկլերը՝ 10, որից հետո մեքսիկացին ու ֆրանսիացին զրկվեցին տիտղոսը նվաճելու հնարավորությունից:
Ընդհանուր հաշվարկ (թոփ 10)
1. Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - 366 միավոր
2. Պերես («Ռեդ Բուլ») - 253
3. Լեկլեր («Ֆերարի») - 252
4. Ռասել («Մերսեդես») - 207
5. Սանս («Ֆերարի») - 202
6. Հեմիլթոն («Մերսեդես») - 180
7. Նորիս («Մակլարեն») -101
8. Օկոն («Ալպին») - 78
9. Ալոնսո («Ալին») - 65
10. Բոթաս («Ալֆա Ռոմեո»)
Կոնստրուկտորների գավաթում պայքարը դեռ շարունակվում է, սակայն «Ռեդ Բուլի» ու «Ֆերարիի» միջև միավորների տարբերությունը աճել է 165-ի, ինչը նշանակում է, որ հաղթողը կարող է պարզ դառնալ արդեն հաջորդ փուլում: Երրորդը «Մերսեդեսն» է:
Կոնստրուկտորների գավաթ
1. «Ռեդ Բուլ» - 619 միավոր
2. «Ֆերարի» - 454
3. «Մերսեդես» - 387
4. «Ալպին» - 143
5. «Մակլարեն» - 130
6. «Ալֆա Ռոմեո» - 52
7. «Ասթոն Մարտին» - 45
8. «Հաաս» - 34
9. «Ալֆա Տաուրի» - 34
10. «Ուիլյամս» - 8