Forbes ամսագիրը հրապարակել է նախորդ 12 ամիսների ընթացքում (սեպտեմբեր-օգոստոս) ամենաշատ եկամուտ ունեցած թենիսիստների տասնյակը, որը գլխավորում է աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը: 36-ամյա սերբ թենիսիստը ստացել է 13,4 միլիոն դոլար պարգևավճար, իսկ գովազդային եկամուտները կազմել են 25 միլիոն դոլար:
Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը «Ուիմբլդոնի» եզրափակիչում հաղթել էր Ջոկովիչին և կարիերայում նվաճել «Մեծ սաղավարտի» երկրորդ տիտղոսը, վաստակել է 31,4 միլիոն դոլար և ցուցակում երկրորդն է:
Վերջին 12 ամսվա ընթացքում «Մեծ սաղավարտի» երկու տիտղոս նվաճած Իգա Շվյոնտեկը, որի անունը չկար նախորդ ցուցակում, այս անգամ երրորդն է: Լեհ թենիսիստուհին վաստակել է 22,4 միլիոն դոլար: Առաջին անգամ տասնյակում ընդգրկվել են նաև ամերիկացիներ Կորի Գաուֆը և Ջեսիկա Պեգուլան ու նորվեգացի Կասպեր Ռուդը:
Ընդհանուր առմամբ, 10 ամենաբարձր վարձատրվող թենիսիստները վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել են 196 միլիոն դոլար, ինչը 38 տոկոսով քիչ է նախորդ տասնյակի ցուցանիշից (316 միլիոն դոլար):
Նոր տասնյակում այս անգամ ընդգրկել է 5 թենիսիստուհի, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
1. Նովակ Ջոկովիչ՝ 38,4 միլիոն դոլար
2. Կառլոս Ալկարաս՝ 31,4 միլիոն դոլար
3. Իգա Շվյոնտեկ՝ 22,4 միլիոն դոլար
4. Դանիիլ Մեդվեդև՝ 20,1 միլիոն դոլար
5. Ռաֆայել Նադալ՝ 15,5 միլիոն դոլար
6. Էմմա Ռադուկանու՝ 15,3 միլիոն դոլար
7. Կորի Գաուֆ՝ 15,2 միլիոն դոլար
8. Կասպեր Ռուդ՝ 14,4 միլիոն դոլար
9. Նաոմի Օսակա՝ 12,1 միլիոն դոլար
10. Ջեսիկա Պեգուլա՝ 10,9 միլիոն դոլար