Հեղինակավոր Forbes ամսագիրը թարմացրել է ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը, որը կրկին գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
40-ամյա պորտուգալացին 2024 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոն դոլարն աշխատավարձն ու բոնուսներն են, իսկ 50 միլիոնը ստացել է գովազդներից։
Երկրորդ տեղում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն (2015, 2017, 2018, 2022), ԱՄՆ հավաքականի կազմում 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպան Ստեֆեն Քարին է՝ 156 միլիոն դոլար եկամուտով։ Լավագույն եռյակը եզրափակել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն (2020-2024), բրիտանացի Թայսոն Ֆյուրին (146 միլիոն դոլար):


