Logo

Forbes. Ռոնալդուն 2025թ. ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

12:08 / 17.10.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, հայտնում է Forbes-ը:

2025 թվականին պորտուգալացու եկամուտը կազմում է 239 միլիոն եվրո: «Ալ Նասրի» 40-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ ժամանակակից ֆուտբոլի ամենահարուստ ներկայացուցիչը շնորհիվ բարձր աշխատավարձի և խոշոր առևտրային գործարքների:

«Ինտեր Մայամիի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին երկրորդ տեղում է: 38-ամյա Մեսիի եկամուտը 2025 թվականին կազմում է 111 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման: «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվողի եկամուտը 89 միլիոն եվրո է:

Բենզեմային հաջորդում են «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն (81 միլիոն եվրո) և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էռլինգ Հոլանդը (68 միլիոն եվրո):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ