Logo

Forbes․ Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում

13:44 / 02.01.2024Ֆուտբոլ
null

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների դասակարգման աղյուսակը։

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է։ «Արքայական ակումբի» արժեքը գնահատվում է 5 միլիարդ 490 միլիոն եվրո։

Լավագույն եռյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (5 միլիարդ 427 միլիոն եվրո) և կատալոնական «Բարսելոնան» (4 միլիարդ 984 միլիոն եվրո)։

Ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակում են նաև «Լիվերպուլը» (4 միլիարդ 785 միլիոն եվրո), «Մանչեսթեր Սիթին» (4 միլիարդ 514 միլիոն եվրո), «Բավարիան» (4 միլիարդ 396 միլիոն եվրո), ՊՍԺ-ն (3 միլիարդ 808 միլիոն եվրո), «Չելսին» (2 միլիարդ 804 միլիոն եվրո), «Տոտենհեմը (2 միլիարդ 533 միլիոն եվրո) և «Արսենալը» (2 միլիարդ 44 միլիոն եվրո)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա