Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի նախնական փուլի C խմբի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 15-1 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի «Եվրոպայի» նկատմամբ:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման ֆոտոշարքը։
Երկրորդ տուրից հետո C խմբի առաջատարն է անգլիական «Լոնդոն Հելվեցիան», որն ունի 6 միավոր։ «Երևանը» և լատվիական «Պետրովը» հավաքել են 3-ական միավոր, իսկ «Եվրոպան» կրել է 2 պարտություն:
Հիշեցնենք, որ առաջին տուրում երևանյան ակումբը 2-7 հաշվով պարտվել էր «Պետրովին»: Օգոստոսի 27-ին կայանալիք վերջին տուրում «Երևանն» ուժերը կչափի «Լոնդոն Հելվեցիայի» հետ:
C խմբի հաղթողը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)


