Logo

Ֆոդենը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:30 / 14.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն անգլիական ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականը, հաղորդում է «Քաղաքայինների» մամուլի ծառայությունը:

«Դժվար է խոսքերով բացատրելը, թե որքան երջանիկ եմ այս պայմանագիրը կնքելու համար: Սա երազանքների իրականացում էր: Ամբողջ կյանքում եղել եմ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու: Ես տարիներ շարունակ մարզվել եմ այստեղ և անգամ եղել բոլբոյ: Շատ եմ սիրում այս ակումբը:

Վերջին տարիներին ես բարելավվել եմ խաղս, և դա շնորհիվ Պեպի ու թիմակիցներիս: Նրանց հետ աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս դառնալ լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2017 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում անգլիացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ