Logo

Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է զինված հարձակման համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.04.2020ՍՊՈՐՏ
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է զինված հարձակման համար - Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է զինված հարձակման համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը՝ Այանա Մեյվեզերը ձերբակալվել է նախօրեին կատարած ծանր հարձակման համար՝ հաղորդում է TMZ Sports-ը։

Այանան շաբաթ այցելել է ռեփեր Youngboy NBA-ի տուն, որտեղ նա եղել է այլ աղջկա ընկերակցությամբ։ Մեյվեզերի դուստրն ասել է, որ ինքը ռեփերի հարսնացուն է՝ խնդրելով այդ աղջկան լքել տունը։

Աղջիկների միջև դիմակայությունը շարունակվել է խոհանացում, որտեղ բանավոր «փոխհրաձգությունից» հետո Այանա Մեյվեզերը դանակի մի քանի հարված է հասցրել այդ աղջկան։ Վերջինին տեղափոխել են հիվանդանոց։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Մեյվեզերի դուստրն այս պահին գտնվում է Հյուսթոնի բանտերից մեկում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ