Բրազիլիայի Ա Սերիայում մրցավարները սկսել են կիրառել ֆուտբոլային նոր օրենքը: «Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիոն «Բոտաֆոգոյի» դեմ արտագնա խաղի դրվագներից մեկում 8 վայրկյանից ավելի գնդակը պահել է իր մոտ, մրցավարը սուլել է և անկյունային նշանակել տանտերերի օգտին:
«Բոտաֆոգոն» այս խաղում հաղթել է 2-0 հաշվով և 6 տուրից հետո 8 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում:


