Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ շարքի երրորդ խաղում ամերիկյան «Ֆլորիդա Պանթերզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է կանադական «Էդմոնթոն Օյլերսին»։ Շարքի հաշիվը դարձել է 3-0։
Հյուրերին հաղթանակ են բերել Սեմ Ռայնհարթի, Սեմ Բենեթի, Ալեքսանդր Բարկովի ու Վլադիմիր Տարասենկոյի գոլերը, իսկ ռուս դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին հետ է մղել 35 հարվածից 32-ը։
Շարքի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին դարձյալ «Էդմոնթոնի» սառույցի վրա։ «Ֆլորիդա Պանթերզը» NHL-ի գործող փոխչեմպիոնն է, իսկ Սթենլիի գավաթակիր երբեք չի դարձել։