Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը բաց կթողնի Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը (առաջին խաղը` 0-3), հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Վիրցը ոտնաթաթի վնասվածք է ստացել Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի 25-րդ տուրի տնային խաղում (0-2) և փոխարինվել է:
Ակումբը դեռևս չի հայտնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը:
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում 39 խաղում խփել է 15 գոլ և կատարել 13 ասիստ:
🔴⚫️⚠️ Bad news for Bayer Leverkusen as Florian Wirtz left the BayArena on crutches and could miss the next game against Bayern.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) March 8, 2025
Defeat and Wirtz injury, bad afternoon for Bayer 04. pic.twitter.com/KXV1Byq7Od