Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
77-ամյա ֆունկցիոները պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Պերեսը եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան գրանդի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-06թթ.։