Ֆլորենտինո Պերեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր նախագահը, հաղորդում է Marca-ն։
Իսպանիայի Սուպերգավաթում հերթական հաղթանակից հետո Ֆլորենտինո Պերեսը 33-րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» հետ։ Նա գերազանցեց լեգենդար Սանտիագո Բերնաբեուին, որի նախագահության օրոք «Արքայական ակումբը» նվաճել էր 32 տիտղոս։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում մադրիդցիները 4-1 հաշվով հաղթել էին կատալոնական «Բարսելոնային»։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։