Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաղորդագրություն է ուղարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին և «Արքայական ակումբի» անունից շուտափույթ ապաքինում մաղթել 19-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է ESPN-ը:
Գավիին իրենց աջակցությունն են հայտնել նաև «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Կարվախալը և Խոսելուն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստը Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում ստացել էր աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք ու կողային մենիսկի վնասվածք: Ֆուտբոլիստը կենթարկվի վիրահատության և բաց կթողնի 6-8 ամիս: