Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշումը:
Ավելի վաղ 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին:
«Տոնին «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այս ակումբն ընդմիշտ կլինի նրա տունը»,- 77-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 463 հանդիպում, դարձել է 28 գոլի և 98 ասիստի հեղինակ: Մինչև այդ նա հանդես է եկել նաև Լևերկուզենի «Բայերում» և Մյունխենի «Բավարիայում»:
Կարիերայի ընթացքում Կրոսը 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (4 անգամ «Ռեալի» հետ), 4 անգամ դարձել է Իսպանիայի, 3 անգամ էլ Գերմանիայի չեմպիոն:
Բունդեսթիմի կազմում լեգենդար խաղացողն անցկացրել է 108 հանդիպում, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: