Logo

Ֆլորենտինո Պերես. «Այսօրվանից ակումբներն են լինելու իրենց ճակատագրի տերը»

14:44 / 21.12.2023Ֆուտբոլ
null

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշմանն անդրադարձել է մրցաշարի համահիմնադիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Մեծ գոհունակությամբ ողջունում ենք Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կողմից ընդունված որոշումը, որից հանգում եմ պատմական մեծ նշանակություն ունեցող երկու եզրակացության. նախ՝ որ եվրոպական ֆուտբոլը մենաշնորհ չէ և երբեք չի էլ լինի: Եվ հետո՝ այսօրվանից ակումբներն են լինելու իրենց ճակատագրի տերը:

Մի խոսքով՝ այսօր կրկին հաղթեց ազատությունների Եվրոպան, և այսօր հաղթեցին ֆուտբոլն ու նրա երկրպագուները: Երկու տարուց ավելի մեր նկատմամբ ճնշումներից հետո այսօր գերիշխեց օրենքը, բանականությունն ու ազատությունը: Եվ հենց սրա համար «Ռեալը» կշարունակի գործել՝ հանուն ֆուտբոլի բարօրության: 

Այս նախագիծն անկյունաքարային է նաև այն առումով, որ ֆինանսական արդար խաղ կպարտադրի բոլորին: Նախագիծ, որ տնտեսական կայունություն կբերի բոլոր ակումբներին և առաջին հերթին կպաշտպանի խաղացողներին, ինչպես նաև հուզական պահեր կպարգևի երկրպագուներին ամբողջ աշխարհում: 

Թույլ տվեք ասել եվրոպական ակումբներին, որ մենք նոր ժամանակաշրջանի սկզբում ենք, կարող ենք ազատ աշխատել՝ առանց սպառնալիքների: Այսօրվանից եվրոպական ֆուտբոլի ներկան ու ապագան վերջապես ակումբների, խաղացողների և իհարկե երկրպագուների ձեռքում են: Մեր ճակատագիրը պատկանում է մեզ, և մենք պատասխանատվություն ենք ստանձնել: Սա հիանալի օր է սպորտի և ֆուտբոլի պատմության համար»,- «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա