Logo

Ալեսանդրո Ֆլորենցին ավարտել է կարիերան

13:46 / 27.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին իր ինստագրամյան էջի միջոցով հայտարարել է, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

34-ամյա խաղացողը հուզիչ գրառումով շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, թիմակիցներին ու երկրպագուներին: Նա հիշել է իր կարիերայի մարտահրավերներն ու նվաճումները՝ հրապարակումը եզրափակելով հետևյալ մտքով. «Այսօր հրաժեշտ եմ տալիս ձեզ, բայց դուք միշտ կլինեք իմ կյանքի մասնիկը»:

Ֆլորենցին կարիերան սկսել է «Ռոմայում»՝ այնտեղ անցկացնելով ավելի քան 200 հանդիպում: Նա խաղացել է նաև «Կրոտոնեում», «Վալենսիայում», ՊՍԺ-ում ու «Միլանում», որի կազմում 2022 թվականին նվաճել է Սկուդետոն: Իտալիայի հավաքականի կազմում Ֆլորենցին անցկացրել է 49 խաղ, 2021 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ