Logo

Ֆլիկը` Յամալի առողջական վիճակի մասին

00:59 / 25.02.2025• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ խոսել է կատալոնական գրանդի եզրային հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մենք պետք է սպասենք 24 ժամ, որպեսզի հասկանանք, թե արդյոք նա հասանելի կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում»:

Հուսով եմ, որ Լամինեն կլինի թիմի հայտացուցակում»,- ​​ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Յամալը վնասվածք է ստացել «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղում (2-0): Հանդիպումից հետո Եվրոպայի չեմպիոնը սոցցանցերում արյունոտ գուլպայով տեսանյութ է հրապարակել:

«Բարսելոնա» - «Աթլետիկո» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 26-ին Կատալոնիայում, կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ