Logo

Ֆլիկը որոշել է՝ ով է լինելու թիմի նոր հարձակվողը

16:49 / 08.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խնդրել է ակումբի ղեկավարներին գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասիի տրանսֆերային իրավունքը, գրում է AS-ը: 

Այդուհանդերձ, ակումբում դեռ չեն շտապում հստակ որոշում կայացնել: Ամեն ինչ պայմանավորված է առաջիկա ամիսներին Ռոբերտ Լևանդովսկիի խաղամակարդակով, ինչպես նաև Ֆերան Տոռեսի արդյունավետությամբ: Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը կսպառվի 2026թ. ամռանը: 

Գիրասիի տրանսֆերի ձևակերպման վերաբերյալ այլ խոչընդոտներ նույնպես կան: Նախ՝ Գիրասին շատ երիտասարդ չէ. շուտով կլրանա նրա ծննդյան 30-րդ տարեդարձը, հետո՝ «Բորուսիան» իր հարձակվողից բաժանվելու համար մեծ գումար է պահանջում, մոտավորապես՝ 70 միլիոն եվրո: 

Լա լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ