«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի դարպասապահ Ինյակի Պենյային, գրում է ինսայդեր Ելենդա Կոնդիսը։
Գերմանացի մասնագետը 25-ամյա դարպասապահին ուշացման համար դուրս է թողել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղի մեկնարկային կազմից։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել 34-ամյա Վոյցեխ Շչեսնին։
Ֆլիկն իմացել է, որ Պենյան ինչ-որ գործ է ունեցել հյուրանոցում, սակայն, քանի որ նա խախտել է սահմանված ժամանակացույցը, մարզիչն անփոփոխ է թողել իր որոշումը։
Ինյակի Պենյան ընթացիկ մրցաշրջանի 19 խաղերից 6-ում դարպասը պահել է անառիկ։