Հանս-Դիտեր Ֆլիկը մի շարք պահանջներ է դրել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության առաջ։
Abendzeitung-ը գրում է, որ 59-ամյա գերմանացի մասնագետը պատրաստ վերադառնալ «Բավարիա», բայց չի ցանկանում ակումբի համար լինել ժամանակավոր նշանակում. կողմերը քննարկում են մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքելու տարբերակը։
Բացի այդ, Ֆլիկը ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում իր շտաբում ընդգրկել Միրոսլավ Կլոզեին և Թոնի Տապալովիչին։
«Բավարիայի» նախկին հարձակվող Կլոզեն 2020/21 մրցաշրջանում ակումբում արդեն եղել է Ֆլիկի օգնականը, իսկ 2022-2023 թթ. մարզել է ավստրիական «Ալտախը»։ Թոնի Տապալովիչը 2011-2023 թթ. «Բավարիայում» զբաղեցրել է դարպասապահների մարզչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Բավարիայում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Թոմաս Տուխելը լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Այժմ ակումբը Տուխելին փոխարինելու ամենահավանական թեկնածու համարում է Հանսի Ֆլիկին։ Գերմանացին 2019-2021 թթ. գլխավորել է «Բավարիան»` ակումբի ղեկին նվաճելով 7 տիտղոս։