«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Նեյմարի` ակումբ հավանական վերադարձի մասին.
«Դա իմ աշխատանքը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն հանդիպումների վրա։ Տրանսֆերներ իրականացնելն այլ աշխատակիցների պարտականությունն է, ոչ թե իմ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Բլաուգրանան» 33-ամյա ֆուտբոլիստից պահանջել է 15 գոլ խփել ընթացիկ մրցաշրջանում։
Նեյմարը հունվարին է կես տարով պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ և ակումբ վերադառնալուց հետո 7 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։