Logo

Ֆլիկը՝ Կունդեին պատժելու մասին. «Շուտ ժամանելն այնքան էլ դժվար չէ»

11:27 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է թիմային ժողովից ուշանալու պատճառով Ժյուլ Կունդեին պատժելու որոշումը: Ուշանալու պատճառով ֆրանսիացին «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը (1-0) սկսել էր պահեստայինների թվում:

«Հանդիպումներից առաջ ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, թե ինչ են անելու խաղադաշտում: Դրա համար նախախաղային 2-3 ժողով ենք անցկացնում: Շուտ ժամանելն այնքան էլ դժվար չէ:

Ես կխոսեմ նրա հետ: Նա ուշացավ, իսկ մենք պարզ կանոններ ունենք: Նրան մեկնարկային կազմից հանեցի՝ մյուս ֆուտբոլիստների, ակումբի և երկրպագուների հանդեպ հարգանքից ելնելով»,-  գերմանացու խոսքն է մեջբերում As-ը:

«Մոնժուիկում» կայացած խաղում ֆրանսիացին փոխարինման է մտել 66-րդ րոպեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ