Logo

Ֆլիկը կողմնորոշվել է հիմնական դարպասապահի հարցում

19:08 / 05.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ թիմի հիմնական դարպասապահը Վոյցեխ Շչեսնին է լինելու մրցաշրջանի մնացած հատվածում: 

«Կարող եմ հաստատել, որ Շչեսնին մեր առաջին դարպասապահն է: Որոշումս պայմանավորված է ոչ թե Ինյակի Պենյայի ու Շչեսնիի խաղով, այլ ամբողջ թիմի խաղով: Ես միշտ կայացնում եմ որոշումներ, որոնք օգուտ են բերում թիմին»,- Ֆլիկի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն

«Բարսելոնայի» ավագ Մարկ Անդրե տեր Շտեգենը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի գա: Շչեսնին ավարտել էր կարիերան, բայց «Բարսելոնայի» առաջարկից հետո մտափոխվեց ու վերադարձավ ֆուտբոլ: 

Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայում» մասնակցել է 7 խաղի, որոնցից երեքում դարպասն անառիկ է պահել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ