Logo

Ֆլիկը երազում է «Բավարիայի» աստղին «Բարսելոնա» բերելու մասին

18:28 / 21.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, գրում է Sport-ը:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը երազում է 21-ամյա ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու մասին: Մուսիալան հենց Ֆլիկի օրոք է նորամուտը նշել Բունդեսլիգայում: Ֆուտբոլիստին նույնպես գրավում է կատալոնական թիմում խաղալու հնարավորությունը, քանի որ նա մանկուց Լիոնել Մեսիի երկրպագու է: 

Հնարավոր գործարքի գլխավոր խոչընդոտը Մուսիալայի տրանսֆերային արժեքն է, խնդիր է նաև ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը: Մուսիալայի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա