Logo

Ֆլիկը` Դե Յոնգի ապագայի մասին

22:33 / 15.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Դե Յոնգի ապագան կախված է թե՛ ակումբից, թե՛ իրենից:

Նա լավ է, ապաքինվել է վնասվածքից և հիանալի է հանդես գալիս: Գնդակը վերահսկելու նրա կարողությունը կենսական նշանակություն ունի, և ես ուրախ եմ նրան թիմում ունենալու համար»,- ասել է գերմանացի մասնագետը:

27-ամյա ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ընթացիկ մրցաշրջանում Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել մեկ ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ