Logo

Ֆլիկը Bild-ի վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ

23:50 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկին հաջող նորամուտի մրցաշրջանից հետո գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը հեղինակավոր Bild-ի վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆլիկը չի կարողացել ներկա լինել Համբուրգում կայացած մրցանակաբաշխությանը, նա առցանց եղանակով է միացել արարողությանը:

Նրա գլխավորությամբ կատալոնական գրանդը 2024/25 մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը, Չեմպիոնների լիգայում էլ հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Միլանի «Ինտերին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ